Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

«Ամեն ինչ Բարձրյալի ձեռքում է»

«Ամեն ինչ Բարձրյալի ձեռքում է»
05.02.2013 | 11:53

Լեգենդար բռնցքամարտիկ Մոհամեդ Ալին (ծննդյան անվամբ` Կասիուս Մարցելիուս Քլեյ) այն աստիճանի է հիվանդ, որ մոտակա ամիսներին, եթե ոչ օրերին, կարող է կնքել մահկանացուն, տեղեկացնում է բրիտանական The Daily Mail-ը` հենվելով բռնցքամարտիկի եղբոր խոսքերի վրա: «Նա շատ վատ է: Ես չգիտեմ` կձգի՞ մինչև ամառ: Ամեն ինչ Բարձրյալի ձեռքում է»,- թերթին տված հարցազրույցում ասել է Ռահմոնը:
Պարկինսոնի հիվանդությունը նրա մոտ ախտորոշվել է դեռևս 1984 թվականին, սակայն մարզիկը, ում անվանն ամուր դաջված է «Մեծագույն» մականունը, աշխատել է մնալ ակտիվ գործունեության մեջ` այդ կերպ հաղթահարելով անբուժելի հիվանդությունը, թեև արդեն լոնդոնյան օլիմպիական խաղերի բացման ժամանակ նկատելի էր նրա խիստ հյուծված լինելը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3133

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ